National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.06.2008
Խորհրդարանն ընդունեց ԵԽԽՎ 1609 բանաձեւի առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ հայտարարություն
80 կողմ, 4 դեմ եւ 2 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ  խորհրդարանը հունիսի 17-ին շարունակված արտահերթ նստաշրջանում ընդունեց ԵԽԽՎ 1609 (2008) բանաձեւի առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ  ՀՀ Ազգային ժողովի հայտարարություն: Քվեարկությամբ խորհրդարանն ընդունեց նաեւ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված եւ նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը եւ մեկ միջազգային պայմանագիր: Փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին  խորհրդարանի նորաստեղծ երկու հանձնաժողովների նախագահները. ԱԺ  գյուղատնտեսական  եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը, իսկ  ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` կրկին «Օրինաց երկրի» անդամ Հովհաննես Մարգարյանը:  Խորհրդարանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ վերջինիս քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.  79 կողմ, 7 դեմ, անվավեր է եղել 6 քվեաթերթիկ: Խաչիկ Հարությունյանի օգտին քվեարկել է  80 պատգամավոր, դեմ` 8-ը, անվավեր է եղել երկու քվեաթերթիկ:
 
Նստաշրջանի օրակարգային հարցերից էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած փաթեթը, որով նախատեսվում է լուծել չորս հիմնական հարց: Ինչպես նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը,  առաջարկվում է   սպասարկման  առավել քաղաքակիրթ կանոններ սահմանել` առաջնորդվելով թե սպառողների եւ թե զբոսաշրջիկների շահերով: Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի, առեւտրի կենտրոնների համար, սույն օրինագիծն ընդունելուց հետո,  պարտադիր կլինի վճարովի կամ անվճար սանիտարական հանգույցների եւ հասարակական զուգարանների առկայությունը: Նախարարի  խոսքերով` ժամանակն է, որ նշված գործառույթներն իրականացնող կազմակերպությունները ստանձնեն սոցիալական պատասխանատվություն` նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը: Նաեւ` այս նախաձեռնությունը բխում է կառավարության մշակած զբոսաշրջության հայեցակարգից:  Հաջորդ փոփոխությունը շոշափում է սպառողների տնտեսական շահերը: Կառավարությունն առաջարկում է  առեւտրի իրականացման վայրերում սպառողներին համար` նրանց հասանելի վայրերում, տեղադրել տեսակը հաստատված  եւ ստուգաչափված  ստուգիչ չափման միջոց` կշեռք: ործադիր իշխանությունն այսպես է փորձելու պայքարել թերակշռումների դեմ:  Մյուս խնդիրը, որի վրա նախարարը հրավիրեց պատգամավորների ուշադրությունը, վերաբերում է հացի գներին ու դրանց տատանման նկատմամբ հսկողությանը: Կառավարությունը ամրագրում է  վաճառվող հացի գնապիտակի վրա  մեկ միավոր հացի քաշը նշելու պարտադիր պայման:  ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներն առաջարկել էին հացի քաշի մեջ մի փոքր` սահմանված չափով տատանման հնարավորություն նախատեսել` անհարկի շահարկումներից զերծ մնալու համար: Առաջին ընթերցումից հետո այս առաջարկն արտացոլվեց երկրորդ ընթերցման ներկայացված նախագծում: Այդ տարբերակում վերանայված էր նաեւ  Երեւանում եւ մարզկենտրոններում  գործող հանրային սննդի  աշխատողների համար կրթության եւ վերապատրաստման ժամկետը մեկ տարով հետաձգելու կառավարության առաջարկը: Կառավարությունն օրենսդիրներին  առաջարկում է նաեւ «բուֆետապան»-ի վրա չտարածել  մասնագիտական կրթություն ունենալու պահանջը: Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովը հարցին տվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ հանրային սննդի ոլորտի աշխատողների  մասնագիտական պատրաստվածության հավաստագիրը պարտադիր նորմ դարձնելու դեպքում շուրջ 7000 աշխատողներ հուլիսի 1-ից կենթարկվեին վարչական տույժերի:  Նախագծերն ընդունվեցին ամբողջությամբ: 
 
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հիմնավորմամբ, նպատակ ունի վերացնել օրենսդրական անհամապատասխանությունը եւ պարզեցնել  հետբացթողումային ստուգման գործընթացը: Օրենքում  թեմատիկ ստուգում է դիտարկվում մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման  ճշտության  ստուգումը` հետբացթողումային հսկողության ժամանակ: Սակայն մաքսային մարմինն ընդգրկված չէ ստուգում իրականացնող պետական մարմինների ցանկում, ինչը եւ առաջարկվում  է շտկել այս լրացմամբ: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը: Նախագիծն ընդունվեց նախ առաջին, ապա` երկրորդ ընթերցմամբ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին»  օրենքի նախագիծը քվեարկությամբ ընդունվեց երկրորդ եւ երրորդ ընթերցումներով: Վերջնական տարբերակում, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի տեղեկացմամբ, Սփյուռքի հարցերի նախարարության անունը փոխվել  է եւ դարձել  Սփյուռքի նախարարություն:  «Սպառողական կրեդիտավորման մասին» եւ  հարակից 12 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը,  նույնպես պատգամավորներն  ընդունեցին երկրորդ եւ երրորդ ընթերցումներով: 
  
Սպառելով օրակարգը` արտահերթ նստաշրջանն ավարտեց աշխատանքները:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am